22:24 , 17 հուլիս, 2014Tert.am-ը գրում է.
«Կլիմայի ներդրումային հիմնադրամի» կողմից հաստատված ծրագրով՝ Հայաստանը ստանում է 40 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում՝ վերականգնվող էներգետիկայի ընդլայնման համար:
Առաջիկա ամիսներին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից համապատասխան դոնորների հետ համատեղ կնախապատրաստվեն համապատասխան ծրագրերը՝ հիմք ընդունելով ներդրումային ծրագիրը:
Հատկացվող միջոցները կուղղվեն նաև երկրաջերմային էներգիայի զարգացմանը, որի շրջանակներում նախատեսվում է Քարքարի տեղանքում իրականացնել հետազոտական հորատում, ինչպես նաև ներդրողների ներգրավման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի պատրաստում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ