19:57 , 17 հուլիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Այսօր վաղ առավոտյան մի քանի տասնյակ զինված ահաբեկիչներ հարձակում են գործել Քաբուլի միջազգային օդանավակայանի վրա: Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ օդանավակայանի մոտակայքում կրակոցներ և պայթյուններ են լսվում: Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անվտանգության ուժերը շրջապատել են ահաբեկիչներին և շուտով կոչնչացնեն նրանց:
Հնարավոր զոհվածների և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: Աֆղանստանում գործող ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ