19:51 , 17 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Սննդային ալերգիան կարող է սկսել զարգանալ մոր արգանդում մինչև երեխայի ծնվելը և կարող է կախված լինել հղի կնոջ ապրելակերպից: Այդ մասին հաղորդում են ավստրալական Մերդոկի գիտահետազոտական համալսարանի գիտնականները՝ նշում է Kedem-ը: Գիտնականները առաջին անգամ կարևոր տարբերությունները հայտնաբերել են նորածինների արյան օրինակներում, ովքեր ալերգիա ունեին սննդի նկատմամբ: Պարզվել է, որ ալերգիա ունեցող երեխաների մոտ խախտումներ կան մոլեկուլային անջատիչներում, որոնք վերահսկում են գենը:
Դա նշանակում է, որ սննդային ալերգիայի նկատմամբ հակումը կարող է ծրագրավորված լինել հղիության ժամանակ՝ հաղորդում են մասնագետները: Այդ բացահայտումը թույլ կտա հետազոտողներին պարզել, թե որ մայրերն են հղիության ընթացքում վտանգի ենթարկվում, ինչպես նաև որ փաստերի փոփոխությունն է կանխում գենում անբարենպաստ փոփոխությունները: Դրանց հիմնականում վերաբերում են սնունդը, քաշն ու ծխելը: