21:01 , 17 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
ԱՄԷ-ի վարչապետ ու Դուբայի ղեկավար շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ Մաքտումը հայտարարել է ջրի դեֆիցիտի հետ կապված խնդրի լուծման մրցույթի մասին, որի համար կտրամադրվի 1 մլն դոլար միջազգային դրամաշնորհ: Այս մասին հայտնում է Arabian Business-ը:
Նա նաև հայտարարել է UAE Water Aid Foundation հիմնադրամի ստեղծման մասին, որի նպատակը մաքուր ջրի արտադրությունն է ոչ թանկ ու ինովացիոն մեթոդներով՝ ներառյալ արևային էներգիայի օգտագործումը:
Այս տարի, ի պատիվ մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա, Դուբայը բարեգործական արշավ է սկսել ամբողջ աշխարհում 5 մլն մարդու խմելու մաքուր ջուր մատակարարելու համար: 18 օրում ընկերությունը այդ նախաձեռնության օգտին հավաքել է մոտ 49 մլն դոլար: