Ո՞րն է նշխարքի իմաստը


17:35 , 17 հուլիս, 2014

Մեր Եկեղեցին ունի Պատարագին օգտագործվող երկու տեսակ հաց՝ նշխար և մաս: Նշխարը խաչի պատկերով փոքրիկ կլոր բլիթ է, այն գործածվում է Սուրբ Հաղորդության Խորհուրդը կատարելու համար: 
Ժամանակին, երբ քրիստոնյաները հավաքվում էին, պաշտամունքից հետո ունենում էին սիրո ճաշ` ագապե: Նրանք նստում էին սեղանի շուրջ, յուրաքանչյուրը բերում էր ուտելիք, և օրհնելուց հետո բոլորը միասին ճաշակում էին ուտելիքը: Եվ կլոր լավաշի նմանվող մասը, որն այսօր Ս. Պատարագից հետո բաժանվում է հավատացյալներին, այդ սիրո ճաշի խորհրդանիշն է: