Հրազդանի կիրճում վերակառուցվում է ճանապարհի փլուզված հատվածը


14:54 , 17 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի վերականգնման ուղղությամբ իրականացվում են վերակառուցման աշխատանքներ: Մասնագիտական ուսումնասիրությունից և նախագծային աշխատանքներից հետո մեկնարկել են շինարարական բուն աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ վերակառուցվելու է ճանապարհային հանգույցը՝ ներառյալ տարածքում առկա ջրահեռացման համակարգը:

Շինաշխատանքների ընթացքին տեղում հետևել և ծանոթացել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Պատասխանատուները զեկուցել են, որ ապամոնտաժվել են փլուզման հիմնական պատճառ դարձած նախկին մետաղական կոնստրուկցիաները և այժմ կատարվում է ճանապարհի լիցք, որից հետո կկառուցվեն պատնեշներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ