Գիտնականները կոչ են անում բարձրացնել ծխախոտի գինը՝ հասնելու համար ինքնասպանությունների թվի կրճատման


12:45 , 17 հուլիս, 2014

cig-400-070220121in.am-ը գրում է.

Ծխող մարդիկ ավելի հաճախ են ինքնասպանություն գործում, քան չծխողները՝ ասվում է Nicotine & Tobacco Research ամսագրում հրապարակված հոդվածում:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ անկայուն հոգեվիճակով և հոգեկան խանգարումներով մարդիկ առավել հաճախ ծխողներն են: Գիտնականները կարծում են, որ ծխախոտի շրջանառության նվազեցմամբ կամ դրա հարկի բարձրացմամբ կարելի է հասնել ինքնասպանությունների թվի կրճատման:

Նրանք նման եզրակացության են եկել՝ վերլուծելով ինքնասպանությունների թվի և ծխախոտի գնի հարաբերակցությունը: Գիտնականները պարզել են, որ ծխախոտի հարկը 1 դոլարով բարձրացնելու դեպքում ինքնասպանությունների թիվը նվազում է 10 տոկոսով: Ուսումնասիրությունն անցկացվել է միայն ԱՄՆ-ում, սական հետազոտողները վստահ են, որ համանման օրինաչափություն կա նաև շատ այլ երկրներում: