11:10 , 17 հուլիս, 2014
Pastinfo.am-ը գրում է.
Մինչ ամբողջ աշխարհը փորձում է նվազագույնին հասցնել երեխաների աշխատանքը, Բոլիվիան առաջին երկիրն է, որը կօրինականացնի 10 տարեկանից սկսած երեխաների աշխատանքը:
Օրենքի նախագիծն արժանացել է կոնգրեսի հավանությանը, որն օրինական համարելու համար պահանջվում է միայն նախագահ Էվո Մորալեսի ստորագրությունը:
Նախագծի հեղինակները հայտնում են, որ աշխատանքային նվազագույն տարիքը 14-ից իջեցնելով 10-ի՝ նրանք պարզապես ընդունում են իրականությունը:
Բոլիվիայում բազմաթիվ աղքատ ընտանիքներ այլընտրանք չունեն: Նրանց երեխաները ստիպված են աշխատել: Իսկ աշխատող երեխաների համար օրենքով որոշակի երաշխիքներ են սահմանվում:
«Երեխաների աշխատանքն արդեն գոյություն ունի Բոլիվիայում և դժվար է դրա դեմ պայքարել: Նրանց հետապնդելու փոխարեն, մենք ցանկանում ենք պաշտպանել նրանց իրավունքները և ապահովել երեխաների աշխատանքային անվտանգությունը»,-ասել է սենատոր Ադոլֆո Մենդոզան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ