11:40 , 17 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Առաջիկա ժամերին Լոնդոնի «Արսենալ»-ը կհայտարարի ևս մեկ խոշոր ձեռքբերման մասին: «Զինագործներ»-ի ղեկավարները համաձայնության են հասել «Նյուքասլ»-ի հետ` պաշտպան Մատյե Դեբյուշիի տրանսֆերի ձեռքբերման շուրջ:
Ակնկալվում է, որ Ֆրանսիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի` «Արսենալ» տեղափոխության մասին կարող է պաշտոնապես հայտարարվել այսօր: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 10 մլն ֆունտ կկազմի:
Անգլիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Դեբյուշին մասնակցել է 29 խաղերի, 1 գոլ խփել և գոլային 3 փոխանցում կատարել: