10:39 , 17 հուլիս, 2014Panorama.am-ը գրում է.
Անն Սոֆի Լեկլերը դատապարտվել է ինն ամիս ազատազրկման արդարադատության սևամորթ նախարար Քրիստիան Թոբիրի հասցեին հնչեցրած վիրավորանքի համար: Դա որակվել է որպես ռասիստական խտրականության դրսևորում:
Լեկլերը ֆրանսիական Ազգային ճակատի ներկայացուցիչ է, մասնակցել է ՏԻՄ ընտրություններին: Իրավապաշտպանները քաղաքական գործչին պատժելը որակել են որպես լավ հիշեցում այն բանի, որ ռասիզմը ցանկացած դրսևորում անընդունելի: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, միաժամանակ Ազգային Ճակատը դատարանի որոշումը որակել է քաղաքական դրդապատճառներով կայացրած, իսկ պատիժը՝ անհամաչափ:
Անն Սոֆի Լեկլերը հայտնվել էր սկանդալի կենտրոնում նախորդ տարվա հոկտեմբերին, երբ սոցկայքի իր էջում տեղադրել էր երկու նկարից կազմված կոլաժ: Առաջին լուսանկարում փոքրիկ կապիկ էր, իսկ երկրորդում՝ նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ