08:55 , 17 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
ԵՄ գագաթնաժողովը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը: Այդ մասին հաղորդվում է գագաթնաժողովի տարածած ամփոփիչ հայտարարության մեջ՝ նշում է «Փրայմը»:
ԵՄ-ն նաև Եվրահանձնաժողովին հանձնարարել է մինչև հուլիսի վերջ նախապատրաստել ընդլայնված «սև ցուցակը» Ուկրաինայի և Ռուսաստանի համար: Այդ ցուցակում կներառվեն ռուսական և ուկրաինական կազմակերպություններ ու ֆիզիկական անձինք, ովքեր «նյութապես կամ ֆինանսապես աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտող գործողություններին»:
Գագաթնաժողովը կասեցրել է Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի հետ նոր ֆինանսական համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև հաղորդել եվրոպական ծրագրերին ՌԴ-ի գործակցության դադարեցման մասին:
Բացի այդ, գագաթնաժողովը լիազորել է Եվրահանձնաժողովին և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությանը առաջարկություն նախապատրաստել՝ արգելափակելու Ղրիմի տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումները: