02:17 , 17 հուլիս, 2014
Մենք հաճախ ենք ոհմակը ասոցացնում բացասականի հետ, սակայն այդ ոհմակում կա մի օրենք, որը ավելի քան ուսուցողական է և ընդօրինակելի:
Գայլերը, ոհմակի գոյության ողջ ընթացքում ընտրում են առաջնորդի, որը իրականում ոչ թե ամենաուժեղն է, այլ ամենաիմաստունը: Թե ինչպես են բնազդով առաջնորդվող գիշատիչները կարողանում դա անել, ես ինքս չգիտեմ, բայց գիտեմ հետևյալը.
Առաջնորդ լինելը դա փիլիսոփայություն է: Թե ինչպիսի հատկանիշներ նա պետք է ունենա, յուրաքանչյուրս ունի իր ընդհանրական ու անհատական մոտեցումը, բայց կա մի բան, որ գիտեն միայն իսկական առաջնորդները:
Ծայրահեղ անլուծելի խնդրի առաջացման ժամանակ իրական առաջնորդը կլուծի այն` անգամ ի վնաս սեփական հեղինակության, անգամ եթե ոհմակի և ոչ մի ներկայացուցիչ արժանի չէ նման զոհաբերության, անգամ եթե չլուծելով այդ խնդիրը, ինքը որևէ կորուստ չի ունենա, իսկ լուծելուց էլ` չի վայելի ոհմակի երախտագիտությունը իր հանդեպ, որովհետև Առաջնորդը միշտ ունի ծայրահեղ պատասխանատվության զգացում և ոհմակից յուրաքանչյուրի, չգիտակցված քայլերից առաջացած հետևանքների, պատասխանատվությունը կրելու առաքելություն: