Յանուկովիչին է պատկանում Բուլղարիայում գտնվող 20 hա տարածք


00:49 , 17 հուլիս, 2014

TASS_1183531-pic4-452x302-81in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին է պատկանում Բուլղարիայի Սևծովյան լողափի մոտ 20 հա տարածք՝ հաղորդում է տեղական The Sofia Globe պարբերականը:

Նշվում է, որ Ուկրաինայի նախկին նախագահն Ախտոպոլում հող է գնել դեռ 2008-ին: Ըստ պարբերականի տվյալների՝ գործարքի կնքման համար Յանուկովիչն անձնական ինքնաթիռով անձամբ է ժամանել Բուլղարիա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յանուկովիչը Բրյուսելի պատժամիջոցների դեմ հայց է ներկայացրել ԵՄ-ի դատարան: Այդ պատժամիջոնցերը վերաբերում են նաև նրա որդիներին: Բացի այդ արդարադատության Եվրոպական դատարանը չի կարողացել հաստատել այդ տվյալները: