19:10 , 16 հուլիս, 2014Panorama.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և համակարծիք են, որ Ռուսաստանը չի կատարել ուկրաինական ճգնաժամի թուլացման ուղղությամբ իրենից պահանջվող գործողությունները: Այս մասին «Deutsche Welle»պարբերականի փոխանցմամբ, հայտնել է անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Բեն Ռոդսը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Գերմանիայի ղեկավարները համարում են, որ Ռուսաստանը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Այդ քայլերն են երկկողմ հրադադարին աջակցելը, ընդհանուր սահմանից զենքի և գրոհայինների ներթափանցումը կանխելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ