18:32 , 16 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանը շարունակում է նիհարել: Աստղը Նորթ անունով դուստր է ունեցել 2013թ. հունիսին և այդպես էլ չի հասել երանելի չափերի:
Պարզվում է, որ Քանյե Ուեսթի կնոջ գլխավոր ոգեշնչումը սեփական լուսանկարներն են, որոնք արվել են մի քանի տարի առաջ: Երեկ Քիմը կիսվել է նման լուսանկարներից մեկով Instagram-ի իր էջում: Լուսանկարում Քիմը Balmain-ի զգեստ է կրում:
Նշենք, որ 33-ամյա Քարդաշյանը միշտ բացահայտ խոսել է երեխայի ծնվելուց հետո ավելորդ քաշի դեմ պայքարի մասին: Նրա խոսքով՝ իրեն օգնել է նիհարել բժիշկ Ատկինսի սպիտակուցային դիետան, որի շնորհիվ ինքը նիհարել է մոտ 25 կգ:


