Մեր երեխաների հոգեկան հանգստի համար պետք է բոյկոտել ռուսական հեռուստալիքները


18:00 , 16 հուլիս, 2014

Այն բանից հետո, երբ ռուսական հեռուստատեսության առաջին ալիքի նորությունների թողարկումը հայտարարեց Ուկրաինայում իբրեւ թե «խաչված երեխայի» մասին խայտառակ սուտը, նրանք անցան քաղաքակրթական մի կարեւոր արգելք, որից հետո քարոզչությունը վերջնականապես դառնում է ատելության ու պատերազմի գործիք: Միակ ելքը մահվան դուռը տանող այս ճանապարհից է Հայաստանի տարածքում ստի, ազգամիջյան ատելության, մանկապղծության զանգվածային միջոց հանդիսացող ռուսական հեռուստատեսության արգելքն է, մինչեւ որ այդ երկրի հասարակությունն իր մեջ ուժ կգտնի թոթափել իշխող հակաժողովրդական եւ հակաժողովրդական ռեժիմը: Ու քանի որ Հայաստանում իշխում է նույն այդ ռեժիմի դուստր ձեռնարկությունը իր ԱԱԾ-ով ու նույնանման հեռուստատեսությամբ, մեր հանրությունը սեփական բարոյական առողջության ու մեր երեխաների հոգեկան հանգստի համար պետք է բոյկոտի ռուսական հեռուստալիքները, միգուցե, բացառությամբ «Культура» ալիքի: Բոյկոտենք ու տարածենք այս գաղափարը որպես վտանգավոր համաճարակով վարակվելու դեմ անհետաձգելի կանխարգելք: Եթե պետական ծախված ատյանները չեն կարող իրականացնել մեր բնակչության իրական ազգային անվտանգության պաշտպանությունը եւ արգելել կրեմլյան ատելախոսության առաջնորդների այցելությունը Հայաստան, ապա քաղաքացիական հասարակությունը պետք է իր վրա վերցնի այս բողոքի ու բոյկոտի գործառույթը: