Երևանի քաղաքային տրանսպորտի աշխատանքը կկարգավորվի, եթե քաղաքապետն ամեն օր աշխատանքի գնա երթուղային տաքսիներով


13:03 , 15 օգոստոս, 2012

Ես առավել քան վստահ եմ, որ Երևանի քաղաքային տրանսպորտի աշխատանքը ՇԱՏ ԱՐԱԳ կկարգավորվի, եթե ոլորտի պատասխանատուները, ընդհուպ մինչև Երևանի քաղաքապետն ամեն առավոտ աշխատանքի գնան երթուղային տաքսիներով, իսկ եթե հանկարծ դրանցից օգտվել սկսեն նաև նրանց ընտանիքների անդամները, ինչպես դա անում են շարքային քաղաքաքացիները, ապա սպասարկող ընկերությունները մեկ օրում կդառնան հրեշտակային ընկերություններ, կունենան բարեկիրթ և սափրված վարորդներ, մաքուր և ժամանակին մոտեցող մեքենաներ: Հավատացեք ինձ, մեր պարագայում արդյունավետ աշխատանք ստանալ կարելի է մեկ դեպքում, երբ չինովնիկի ու քաղաքացու շահերը համընկնում են, պետք է ձգտել դրան, այլ ոչ թե ամեն մեկին ծառայողական ավտոմեքենա տալուն