Ցանկանում եմ ակումբին վերադարձնել ավելին, բայց խաղս միլիոններով չեմ չափում. Մխիթարյան


17:36 , 16 հուլիս, 2014

Henrikh-Mkhitaryan1in.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «հասեն»-ի հետ երեկ կայացած ընկերական խաղում (4:1) դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը Welt պարբերականի թղթակցի հետ զրույցում նշել է.

«Անկեղծ ասած առաջին ամիսներին շատ էի մտածում տրանսֆերային բարձր արժեքիս մասին: Բայց հիմա այդ մասին չեմ մտածում: Ցանկանում եմ ակումբին վերադարձնել ավելին, բայց խաղս միլիոններով չեմ չափում:

Ուրախ եմ նորեկների համար: Մենք նրանց կօգնենք արագորեն ներգրավվել «Բորուսիա» կոչվող հիանալի ընտանիքում: Լավ կլինի, որ նրանք հենց սկզբից ցուցադրեն իրենց լավագույն խաղը»,- հայտարարել է Մխիթարյանը: