20:37 , 16 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Վերջերս բրիտանացի երգչուհի Շերիլ Քոուլը հայտնեց, որ ամուսնացել է ֆրանսիացի ռեստորանատեր Ժան Բեռնար Ֆեռնանդես-Վերսինիի հետ, իսկ հիմա բրիտանական ԶԼՄ-ներում արդեն լուրեր են տարածվել, որ աստղը երեխայի է սպասում:
Հիշեցնենք, որ 31-ամյա Քոուլը ընդամենը 3 ամիս էր հանդիպում Ժան Բեռնարի հետ:
Համաձայն բրիտանական Daily Star տաբլոիդի՝ Շերիլը երջանիկ է և երազում է երեխաների մասին:
Հայտնի է նաև, որ նա պատրաստվում է հրաժարվել նախկին ամուսնու ազգանունից ու դառնալ Շերիլ Ֆեռնանդես-Վերսինի:

