15:41 , 16 հուլիս, 2014
Azatutyun.am-ը գրում է.
Այսօր տեղի կունենա ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա պատանու հուղարկավորությունը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանը:
Սմբատ Ցականյանին հողին կհանձնեն Նոր Էրքեջի հարևանությամբ գտնվող Չարեք Տար գյուղում, այնտեղ Ցականյանների ընտանեկան գերեզմանատունն է:
Նշենք, որ հուլիսի 4-ից անհետ կորած 17-ամյա Սմբատի դին երեկ կեսօրին մոտ վերջապեսհայտնաբերվեց:
Երեկ պատանու դին տեղափոխել էին Ստեփանակերտ՝ փորձաքննության: Դեռևս պարզ չէ, թե քանի օր առաջ է սպանվել պատանին, սակայն գյուղապետի փոխանցմամբ՝ դիակի վիճակը թույլ է տալիս ենթադրել, որ այն արևի տակ մնացել է 6-7 օր:
Նշենք, որ մոտակա գյուղերի բնակիչները, նաև Սմբատի հարազատները ավելի քան մեկ շաբաթ անարդյունք փնտրում էին տղային: Արա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նրա տեղը հայտնել են օրերս ձերբակալված դիվերսանտները:
«Արդեն որ էդ թուրքերը կային՝ հիմնական կասկածը դրանց վրա էր», - փոխանցեց գյուղապետը՝ ի պատասխան «Ազատության» հարցի հաստատելով, որ հենց նրանք են ասել տեղը՝ հարցաքննության ժամանակ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ