10:22 , 15 օգոստոս, 2012
Իրանում տեղի ունեցած վերջին մահաբեր երկրաշարժից հետո բավականին շատ քննարկումներ եմ տեսնում այն մասին, թե ինչու՞ են հայկական լրատվական միջոցներն այդ երկրամասն անվանում Արևելյան Ադրբեջան: ՖԲ-ական որոշ ընկերներ պնդում են, որ այդ տարածքի անունը Ատրպատական է: Բայց միթե այդ տարածքները հիմա այդպես են կոչվու՞մ:
Փորձեմ մի փոքր տեղեկություն տալ այն ընկերներիս, ովքեր հետաքրքրված են այդ խնդրով.
Իրանի հյուսիս - արևմտյան երկու վարչական միավորները`օստանները (համեմատեք հայերեն «ոստան» բառի հետ... ) կոչվում են Արևմտյան և Արևելյան Ազարբայջաններ: Սրանք ուղղակի վարչական միավորների իրավական գործող անուններ են: Իսկ Ատրպատականը այդ նույն տարածքների (համարյա) պատմական անունն է: Այսօրվա իրանական Ազարբայջանների մեջ է մտնում նաև պատմական Մեծ Հայքի նահանգներից մեկը` Պարսկահայքը և Վասպուրական նահանգի մի քանի գավառներ:
Ի դեպ, իրանական օստանները կոչվում են ԱզԱրբայջան, իսկ անդրկովկասյան մերձկասպյան հանրապետությունը` ԱզԵրբայջան:
Էնպես որ կարելի է չշփոթել և հստակ իրարից տարանջատել: