10:16 , 16 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Նյու Յորքում սրտի վիրահատության է ենթարկվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հիվանդանոցի բժիշկներին:
«91-ամյա Քիսինջերի մոտ աորտայի փական են փոխել»,- ասվում է հաղորդագրությունում:
Ներկայում նրա վիճակը գնահատվում է լավ:
Քիսինջերը գլխավորել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը 1973-77թթ.՝ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի օրոք: 1973 թվականին Քիսինջերը արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի Փարիզի համաձայնագրի ձեռք բերման գործում ունեցած դերակատարման համար, որը կոչված էր վերջ դնելու Վիետնամի պատերազմին: