Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը ԵՄ-ի բարեփոխումը համարել է իր խնդիրներից մեկը


00:50 , 16 հուլիս, 2014

10160088951in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը ԵՄ-ի բարենորոգումների վերաբերյալ բանակցությունները համարել է առաջնային նպատակ:

Համմոնդը ավելի վաղ զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնը: ԱԳՆ ղեկավարի փոփոխությունը իրականացվել է վարչապետ Դևիդ Քեմերոնի նախընտրական տեղաշարժերի հետևանքով:

«Ես կաշխատեմ վարչապետի ու կանցլերի հետ, որպեսզի հասնեմ ԵՄ-ի գործունեության մեխանիզիմի բարեփոխումների և նրա վրա, որ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև թարմացված հարաբերությունների հիմք դնեն: Այնպիսի հարաբերությունների, որոնք կհամապատասխանեն ազգային շահերին և կհեռացնեն այն խնդիրները, որոնք անհանգստացնում են բրիտանական ժողովրդին»,- ասվում է նախարարի հայտարարությունում: