Հայաստանում դեղերը թանկանալու են. Ահազանգ


16:25 , 15 հուլիս, 2014

Հայաստանում դեղերը թանկանալու են. ԱհազանգPanorama.am-ը գրում է.

Հայաստանի դեղարտադրողների ու ներմուծողների միությունը խնդրի առջև է հայտնվել. Ազգային Ժողովը հունիսի 21-ի արտահերթ նիստում ընդունել է ՀՀ կառավարության ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը, որի համաձայն, հոկտեմբերի 1-ից վիտամինները, պատվաստանյութերն ու դեղերը պարտադիր դրոշմավորման պետք է ենթարկվեն։

«Մեր միությունում գտնում են, որ ներմուծողների կողմից դեղերի դրոշմավորումը կպահանջի մեծ ծախսեր դրոշմավորման տարածքների ստեղծման և այնտեղ համապատասխան պայմանների ապահովման, դրոշմավորման գործընթացի կազմակերպման և աշխատավարձի վճարման համար: Այդ ամենի արդյունքում դեղերը կթանկանան, ինչն իր բացասական ազդեցությունը կունենա սպառողների վրա՝ առաջացնելով ավելորդ դժգոհություն և սոցիալական լարվածություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի դեղարտադրողների ու ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:

Նա բացատրեց, որ կառավարության այս նախաձեռնության ուժի մեջ մտնելու դեպքում, որին հավանություն է տվել օրենսդիր մարմինը, դեղ ներմուծող հինգ խոշոր ընկերությունները ստիպված կլինեն 3000 քմ-ից ավելի մակերեսով դրոշմավորման պահեստային տարածքներ ավելացնել: Իսկ դրանք, ըստ Զաքարյանի, պետք է ապահովված լինեն դեղերի պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանով ու մշտապես ունենան համապատասխան պայմաններ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ