13:40 , 15 հուլիս, 2014
Galatv.am_ը գրում է.
Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության ավարտը այսօր ասուլիսով ամփոփեց առաջնությունը հյուրընկալած երկրի` Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:
Վերջինս նշեց, որ չնայած նրան, որ սկզբում Բրազիլիան մի քանի կազմակերպչական խնդիրներ է ունեցել, բայց այսօր կարող են ասել, որ իրենք հպարտ են, որ հաջողել են այդ կարևորագույն գործը:
Իսկ խնդիրները կապված են եղել չափազանց մեծ ծախսերի հետ, ինչն էլ շատ դեպքերում առաջացրել է բրազիլացի ժողովրդի դժգոհությունը: Վերջին արդյունքում սակայն, ըստ դեսպանի, ստացվել է հաջողված առաջնություն:
«Բրազիլիան աշխարհի առաջնությունում երկու կարևոր դեր ուներ՝ որպես կազմակերպիչ և որպես մասնակից, որպես մասնակից ոչինչ չէր կարող այդքան ուրախություն պատճառել, որքան Բրազիլիայի թիմի հաղթանակը կլիներ, սակայն մենք տեսանք Բրազիլիայի պարտությունը, ինչը շատ մեծ հիասթափություն առաջացրեց բոլորի մոտ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ