13:05 , 15 հուլիս, 2014Panorama.am-ը գրում է.
Օմբուդսմենի ներկայացուցիչների կատարած վերջին այցերի ընթացքում պարզվել է, որ հոգեբուժական հաստատություններում հիվանդների խնամքը դարձյալ պատշաճ չի կատարվում, նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն. հիվանդասենյակներն ու աշխատասենյակները, խոհանոցն ու լվացքատունը անմխիթար և ոչ բարվոք վիճակում են: Հոգեբուժարաններում հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք, բացակայում են արդիական հոգեմետ դեղերը: Լինում են դեպքեր, երբ հոգեբուժարանի աշխատակիցները, հիվանդի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելով, հանգստացնող դեղ են ներարկում մյուս բոլոր հիվանդների ներկայությամբ:
Մի շարք հոգեբուժական հիմնարկներում հոգեբույժները, սանիտարները չափազանց քիչ են, ինչը հանգեցնում է ոչ լիարժեք բուժման և խնամքի տրամադրման: Օրինակ, Վարդենիսի տուն-ինտերնատում մեկ հոգեբույժը սպասարկում էր մոտ 450 անձի: Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում հոգեբույժի 7 հաստիքից միայն 3-ն է համալրված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ