Քաղաքագետ. Այս իրադարձությունները չեն խոսում լայնամասշտաբ պատերազմի սկսման մասին


12:51 , 15 հուլիս, 2014

Քաղաքագետ. Այս իրադարձությունները չեն խոսում լայնամասշտաբ պատերազմի սկսման մասինPanorama.am-ը գրում է.

Սովորական ռազմաքաղաքական ակտիվության նշան: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությանն այսպիսի բնորոշում է տալիս և նշում, որ հետախուզական գործողություններ միշտ կատարվում են:

Այս ակտիվության փուլից հետո, ըստ նրա, մի որոշ ժամանակ հրադադար կլինի, ապա նորից կակտիվանան:

«Այս փորձերը բացի զուտ ռազմական նպատակներից, նաև քաղաքական խնդիր են լուծում. հայկական կողմին և միջազգային հանրությանը ցուցադրել, թե Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները լուրջ են: Նաև նպատակ կա Հայաստանին զիջումներ պարտադրելու, սակայն Ադրբեջանն այսքան տարի չի հասկանում, որ այդ տարբերակը չի գործում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը:

Ըստ Սերգեյ Մինասյանի, Քարվաճառի դեպքից հետո երևաց, որ մենք ինֆորմացիոն և քարոզչական դաշտում լուրջ խնդիրներ ունենք. «Մարդիկ էլ փորձում են մեկնաբանել իրադարձություններն առանց էլեմենտար պատկերացումներ ունենալու: Այդ գործողության ինֆորմացիոն ապահովումը կարելի էր ավելի լավ իրականացնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ