Չինաստանի և Հորդանանի միջև ստորագրված փաստաթուղթը անհանգստացնում է Թուրքիային


11:59 , 15 հուլիս, 2014

Չինաստանի և Հորդանանի միջև ստորագրված փաստաթուղթը անհանգստացնում է Թուրքիային, իսկ Չինաստանն էլ այն դիտարկում է Թուրքիայի դեմ կանխարգելիչ հակաքայլերից մեկը: Վերջերս Չինաստանի և Հորդանանի միջև ստորագրվել է հետախուզական տվյալների ու տեղեկատվության փոխանակման մասին պայմանագիր: Չինաստանը կասկածներ ունի, որ Չինաստանի քաղաքացի մահմեդականները և հատկապես ույղուրները թուրքական հատուկ ծառայությունների կողմից ռազմական ուսուցում են անցնում Սիրիայում և Իրաքում, որոնք նաև փոխադրվում են Չինաստան: Որոշ լրատվական աղբյուրներ նշել են, որ այդ փաստաթղթի ստորագրումն առավելապես պայմանավորված է հենց չինական կողմի այդ կասկածներով ու հակաքայլերի անհրաժեշտությամբ: