Ուիլյամ Հեյգը 2015-ին կօգնի ինձ նախընտրական արշավում. Քեմերոն


11:01 , 15 հուլիս, 2014

hague-cabinet-231in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնը լքած Ուիլյամ Հեյգը կդառնա պահպանողականների ղեկավարի՝ երկրի ներկայիս վարչապետ Դևիդ Քեմերոնի «աջ ձեռքը» 2015-ի խորհրդարանական ընտրություններում: Այս մասին ասվում է վարչապետի հայտարարության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Գիշերը Հեյգն իր Twitter-ում գրել էր, որ լքում է արտգործնախարարի պաշտոնը 4 տարվա ծառայությունից հետո: Sky News-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար կդառնա պաշտպանության ներկայիս նախարար Ֆիլիպ Համոնդը:

Քեմերոնի հայտարարության մեջ ասվում է, որ Հեյգը կլինի իր քաղաքական տեղակալն ու թիմի առանցքային տարրը, որը կաշխատի հաջորդ ընտրություններում Պահպանողական կուսակցության հաղթանակի ապահովման համար: