10:25 , 15 հուլիս, 2014
Galatv.am-ը գրում է.
ՀՀ տնտեսական հիմնախնդիրների, տնտեսությանը սպառնացող հիմնական վտանգների, ինչպես նաև ՄՄ-ին անդամակցության դեպքում Հայաստանի իշխանությունների խոստացած հնարավոր տնտեսական վերելքների մասին մեր լրագրողի հարցերին պատասխանել են Վաշինգտոնում գործող «Policy Forum Armenia»-ի (Հայկական քաղաքական ֆորում) հետազոտական կենտրոնի մասնագետները.
-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ տնտեսության ներկայիս վիճակը։ Կանխատեսվում է, որ այս տարի մեր երկրում տնտեսական աճը կկազմի 5.2 տոկոս, հավանական համարու՞մ եք այս ցուցանիշն այն պարագայում, երբ հենց սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհող քաղաքացիների թիվն օրեցօր ավելանում է, մարդիկ արտագաղթում են։
-Ինչպես մենք կանխատեսել էինք մեր 2012-ի «Հայաստան. Կանխենք տնտեսական աղետը» խորագրով զեկույցում, Հայաստանը կանգնած է լուրջ ճգնաժամի առաջ: Զեկույցում հանգամանալից անդրադարձել էին այդ ճգնաժամի բաղադրիչներին և նրանց արմատներին: Այն ցավոք կրում է դանդաղ արյունահոսության տեսք, որի արդյունքները մեր ժողովրդի համար պարզ կլինեն միայն տարիներ անց: (Մասնագետները ճգնաժամի արտահայտությունների և նրանց հետևանքների մասին արդեն երկար ժամանակ է ահազանգում են): Խնդիրը մասամբ նրանում է, որ չկա որևիցե տեսլական, որը կարող էր տնտեսությունը դուրս բերել այս աղետալի վիճակից և հետագա զարգացման համար խթան հանդիսանար:
Սակայն ամենալուրջ խնդիրը այսօրվա կառավարման որակն է, այն է՝ համակարգային կոռուպցիան: Տնտեսության կոռուպցիոն բեռը հսկայական է, և այն չի կարող չանդրադառնալ տնտեսական աճի և ժողովրդի բարեկեցության, արտագաղթի մակարդակի վրա: Մեր 2013-ին լույս տեսած «Կոռուպցիան Հայաստանում» խորագրով զեկույցում մենք փորձ արեցինք գնահատել, թե ինչպիսի ազդեցություն է թողնում առկա համակարգային կոռուպցիան տնտեսական աճի վրա: Արդյունքները աղաղակող էին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ