Ավելի քան 30. 000 ուկրաինացի ՌԴ-ից ապաստան է խնդրել


08:24 , 15 հուլիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է vz.ru-ն, ՌԴ-ին միգրացիոն ծառայություն փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան ստանալու համար դիմել է 30.495 ուկրաինացի։ Այդ մասին հայտարարել է փախստականի կարգավիճակ հարցերով կառույցի ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին։

«Մոտ 26.000 մարդ դիմել է ժամանակավոր ապաստանի, իսկ մոտ 4000-ը՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Դաշնային Միգրացիոն ծառայության ղեկավարն ընդգծել է, որ դիմումների աճը մտահոգիչ է»,-ասել է Ռոմոդանովսկին։

Նա նաև նշել է, որ 130․000 ուկրաինացի դիմել են իրենց գերատեսչությանը՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետը երկարաձգելու համար։