Վիրաբույժները վերադարձրել են առանց ականջների ծնված կնոջ լսողությունը


03:57 , 15 հուլիս, 2014

Operativ.am-ը գրում է.

Սալլի Էվանսը ծնվել է առանց ականջների (միկրօտիա): Բժիշկներին հաջողվել է վերականգնել նրա լսողությունը՝ օգտագործելով բարձրակարգ լսողական ապարատ, որը ամրանում է ոսկրային հյուսվածքին: Սարքը «որսում» է ձայնային ալիքը և վիբրացիայի միջոցով այն հաղորդում ոսկրային հյուսվածքի մեջ իմպլանտացված պտուտակին: Արդյունքում այս վիբրացիոն ալիքները՝ շրջանցելով լսողական խողովակը անմիջապես հաղորդվում են լսողական նյարդին: Այս սարքի իմպլանտացիան կատարվել է առաջին վիրահատության շրջանակներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ