Տեսողության նվազումը կարելի է կանխել գեների օգնությամբ


00:16 , 15 հուլիս, 2014

Lenivyj_glaz1in.am-ը գրում է.

Կոլումբիայի համալսարանի գիտնականներն առաջընթաց են ունեցել կուրության բուժման անհատականացված մեթոդների աշխատանքում։ Նրանք առաջարկում են օգտագործել անհատական գենային թերապիա ժառանգական կուրության թերապիայի լույսի ներքո, գրում է The Daily Mail-ը։

Մասնագետներն օգտագործել են մաշկի բջիջներից ստացված ցողունային բջիջներ՝ հետազոտելու համար կուրության առաջացման պատճառները։ Թեստավորելով բջջանյութի բջիջները՝ փորձագետները MFRP գենում բացահայտել են պրոբլեմային մուտացիաներ։

Գենային թերապիան օգնել է կույր մկներին։ Հեռանկարում բժիշկները կարող են հիվանդից վերցնել բջիջներ և դրանց հիման վրա ստուգել բուժման արդյունավետությունը կամ ստեղծել գենային թերապիա։ Ընդհանուր առմամբ, 60 գեն կապված է պիգմենտային ռետինիտի հետ, ինչը դժվարացնում է հիվանդությունների դեմ աշխատանքը։ը գրում է.