Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին ընտանիքներով էվակուացրել է Գազայից


23:10 , 14 հուլիս, 2014

9224223341in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի քսանյոթ քաղաքացիներ ընտանիքներով էվակուացվել են Գազայից՝ կապված տեղում լարված իրավիճակի հետ, երկուշաբթի հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։

«Նախորդ օրը երեկոյան նրանք էվակուցվել են իրենց պաղեստինցի ազգականների հետ»,- երկուշաբթի ասել է Հեյգը՝ Իսրայելում և Գազայի հատվածում իրավիճակի մասին հատուկ հայտարարությամբ հանդես գալով Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում։