ԱՄՆ-ում երեխայի օրգանիզմում հայտնաբերել են ալերգիա iPad-ից. ԶԼՄ-ներ


22:13 , 14 հուլիս, 2014

6215997851in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում 11-ամյա մի տղայի օրգանիզմում առաջացել է ալերգիա iPad-ից, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով Pediatrics բժշկական ամսագրում տպագրված զեկույցին։

Այդպիսի եզրակացության են եկել այն կլինիկայի բժիշկները, որտեղ դիմել է տղան օգնության խնդրանքով։ Զննելով տղային ու նրա մարմնի վրա հայտնաբերելով ցան՝ բժիշկները որոշել են, որ դրա առաջացման պատճառը նիկելն է, որն օգտագործվում է սարքավորման պատրաստման համար։ Տղայի ծնողները նրա համար iPad են գնել 2010 թվականին, և մինչև հիմա նա սարքից օգտվել է ամեն օր։

Ալերգիայից ազատվելու համար պատանին պետք է բուժման կուրս անցնի, ինչպես նաև դպրոցում բացակայի մի քանի պարապմունքից, ասել է մանկական հիվանդանոցի մաշկաբանը։