Պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն. Սերժ Սարգսյան


16:44 , 14 օգոստոս, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղղերձ է հղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Հեռագրի տեքստը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքէջում.

«Ձերդ Գերազանցություն,
Խորը ցավով տեղեկացա Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ հանդիսացավ:Անկեղծ վշտակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաև ի դեմս Ձեզ` Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ողջ ժողովրդին:Այս ծանր պահին մենք իրանցի ժողովրդի հետ ենք և պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն ողբերգության հետևանքների հաղթահարման համար»: