Կավանին ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում


21:15 , 14 հուլիս, 2014

1366735120_cavani1in.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին խնդրել է գործակալին իր համար նոր ակումբ փնտրել Անգլիայում:

Հիշեցնենք` նախորդ ամիս ֆուտբոլիստը հայտնել էր, որ կարող է հեռանալ փարիզյան ակումբից:

Կավանիի իրավունքների ձեռքբերման հիմնական հավակնորդ են համարվում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը: