17:19 , 14 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Բրիտանցի 31-ամյա երգչուհի Շերիլ Քոուլն ու իր ընկերը՝ ֆրանսիացի Ժան-Բեռնար Ֆերնանդես-Վերսինին, օրինականացրել են իրենց հարաբերությունները, հայտնում է spletnik.ru-ն:
Քոուլը սոցցանցում տեղադրել է իր ամուսնական մատանին և կատարել հետևյալ գրառումը. «Սովորաբար ես չեմ քննարկում իմ անձնական կյանքը, սակայն խոսակցություններին վերջ դնելու համար ցանկանում եմ կիսվել ուրախալի լուրով: Ժան-Բեռնարն ու ես ամուսնացել ենք հուլիսի 7-ին: Մենք շատ երջանիկ ենք, որ կապել ենք մեր կյանքերը»:
Սա Շերիլի երկրորդ ամուսնությունն է: Լուրերի համաձայն՝ զույգն ամուսնացել է կարիբյան ծովի Մյուստիկ կղզում, 4 հյուրերի ներկայությամբ:



