Անտառաշենի գյուղապետի պաշտոնին հավակնում են երկու հանրապետականներ


12:30 , 14 հուլիս, 2014

Pastinfo.am-ը գրում է.

Լոռի մարզի Անտառաշեն համայնքի ղեկավարի՝ օգոստոսի 3-ին կայանալիք  արտահերթ ընտրությանը սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 13-ը ներառյալ, ինքնաառաջադրվել են երկու թեկնածուներ՝ ՀՀԿ անդամներ, ոչ մի տեղ չաշխատող Ռաֆիկ Խառատյանը և Ռազմիկ Ղումաշյանը: 
 
Թեկնածուների գրանցումը կիրականացվի հուլիսի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:
 
Անտառաշենում գյուղապետի արտահերթ ընտրությունը պայմանավորված է նախկին գյուղապետ Վլադիմիր Ասլանյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմամբ: Վ.Ասլանյանը, ով համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2012 թվականի փետրվարի 12-ին, 2014 թվականի ապրիլի 26-ին մահացել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ