3000 եվրո տուգանք՝ ամենառիսկային սելֆիի համար


11:38 , 14 հուլիս, 2014

article-0-1F97AEAA00000578-921_972x13891in.am-ը գրել է.

Սա կարող է լինել մինչ օրս արված ամենառիսկային սելֆին: Իսպանական Պամպլոնայում անցկացված Սան Ֆերմին փառատոնի շրջանակում կայացած ցլավազքի ժամանակ վազորդը գրպանից հանել է բջջայինն ու ինքնալուսանկարվել ցլերից աննշան հեռավորության վրա: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Կես տոննա կշռող կատաղած կենդանիների հետ նրա ինքնանկարի կյանքի կոչումը ֆիքսվել է տեղի լրատվամիջոցների տեսախցիկներով:

Այժմ ոստիկանությունը փնտրում է արկածախնդիր վազորդին: Նրան սպառնում է 3000 եվրոյի տուգանք: