11:09 , 14 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեռ Անգելա Մերկելը և երկրի նախագահ Յոահիմ Գաուկը շնորհավորել են ազգային թիմին` աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակչում հաղթանակ տանելու և չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ:
Պաշտոնատար անձիք այցելել են Բունդեսթիմի հանդերձարան:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը նվաճել է չորրորդ տիտղոսն իր պատմության մեջ:
