09:16 , 14 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է կանցլերի պաշտոնից վաղաժամ հեռանալու հնարավորությունը, ինչպես նաև հերքել հնարավորությունը, որ կզբաղեցնի ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այս մասին հայտնում է Deutche Welle-ն:
«Ընթացիկ օրենսդրական ժամկետում լավ աշխատելու ցանկություն կա, իսկ հետո կտեսնենք: Մտադիր եմ մնալ իմ պաշտոնում լիազորությունների ողջ ժամկետում»,- ասել է նա:
Ավելի վաղ Spiegel պարբերականը՝ հղում անելով կուսակցական և կառավարական շրջանակների աղբյուրներին, գրել էր, որ Անգելա Մերկելը կարող է ինքնակամ վաղաժամ լքել պաշտոնը: