Սա աղետ է. Պելե


17:33 , 13 հուլիս, 2014

1401652166

1in.am-ը գրում է.

Ֆուտբոլի արքա Պելեն մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականի ցուցադրած խաղը «Մունդիալ-2014»-ի ընթացքում.

«Աղետ է տեղի ունեցել, որին ոչ մի բացատրություն չկա: Ֆուտբոլն այսպիսին է և ոչինչ անել չես կարող: Այս խաղը կարծես մի անակնկալների արկղ լինի: Հենց սկզբից ես ֆավորիտ էի համարում Արգենտինայի, Գերմանիայի,Իսպանիայի և Բրազիլիայի հավաքականներին: Իսպանիայի դեպքում սխալվեցի, բայց կարծում եմ, որ բոլորն են այդ հարցում սխալվել»-, ասել է Պելեն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Հուլիսի 13-ին՝ «Մարականա» մարզադաշտում: