Լուիզա Ղամբարյանն ամառային հանգիստը կանցկացնի նախ Ֆրանսիայում, ապա՝ Արաբական Միացյալ Էմիրություններում


21:59 , 12 հուլիս, 2014

Լուիզա Ղամբարյանն ամառային հանգիստը կանցկացնի նախ Ֆրանսիայում, ապա՝ Արաբական Միացյալ ԷմիրություններումLife.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն ամռանը նախընտրում է պասիվ հանգիստը, քանի որ, ինչպես ինքն է ասում, այդ շրջանում առկա է  աշխատանքային գերհոգնածություն:Life.panorama.am-ին  նա տեղեկացրեց, որ իրենք ընտանիքով նախապես  են կազմում հանգստին առնչվող ծրագրերը, ապա՝ իրականացնում դրանք: Այս ամառ դերասանուհին իր ընտանիքով հանգիստը կանցկացնի նախ Ֆրանսիայում. «Շատ եմ ուզում, որ աղջիկս տեսնի Փարիզի Դիսնեյլենդը, ինչպես նաև՝ քաղաքի այլ տեսարժան վայրեր»,-մեզ հետ զրույցում ասաց Լուիզան:

Դերասանուհին իր ընտանիքով  փարիզյան հանգստից հետո կվերադառնա Հայաստան, ապա, ինչպես ամեն տարի,  կմեկնի ծովափնյա հանգստի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Ֆուջեյրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ