Ընտրողներին զեղչեր տրամադրելու վրացական գաղափարը կարող է գործածվել ԱՄՆ-ի ընտրություններում. ամերիկացի դեսպան


21:39 , 12 հուլիս, 2014

посол-США-в-Грузии-Ричард-Норланд1in.am-ը գրում է.

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նոլանդը կարծում է, որ վրացական ընկերությունների (որոնք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի օրը ակտիվությունը մեծացնելու համար առևտրի սրահներում և ռեստորաններում մեծ զեղչեր էին կազմակերպել) նախաձեռնությունը կարող է հետաքրքրել նաև իր երկրին, հաղորդում է Interfax-ը:

Ընդ որում՝ դեսպանը նշել է, որ պարզ չէ, թե ինչպես է այդ գաղափարը ծնվել Վրաստանում, ով է այն կազմակերպել, և ում նախաձեռնությունն է այն եղել:

«Մեզ հայտնի է, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս կապակցությամբ մեկնաբանություն է արել և նշել է, որ այս դեպքում մենք խախտումների հետ գործ չունենք»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

Ինչպես հաղորդվում է, Վրաստանի այն բնակիչների համար, ովքեր հուլիսի 12-ին մասնակցում են ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլին, ընկերությունները սուպերմարկետներում, դեղատներում, լիցքավորման կայաններում և նույնիսկ ռեստորաններում մեծ զեղչեր են առաջարկում:

Ընդ որում՝ հատուկ նշվում է, որ քաղաքացիները կարող են քվերակել ցանկացած թեկնածուի օգտին. զեղչեր ստանալու համար դա նշանակություն չունի: