Համալիրը հինգերորդ անգամ կհանվի՞ աճուրդի


19:22 , 12 հուլիս, 2014

Համալիրը հինգերորդ անգամ կհանվի՞ աճուրդիPanorama.am-ը գրում է.

Հուլիսի 14-ը լրանում է Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի չորրորդ աճուրդի վերջնաժամկետը:  Panorama.am-ի հետ զրույցում համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանն ասաց, որ գնորդ դեռևս չկա: 

«Գնորդ չի հայտնվի: Եթե մի քանի հայցերով դատական պրոցես կա, ոչ մի խելամիտ անձնավորություն այդ պրոցեսի մեջ չի մտնի, գումար չի առաջարկի: Եթե մենք դիմենք Եվրադատարան ու շահենք, այդ մարդը պետությունից խնդրելու է իր գումարները ու չի կարողանալու հետ ստանալ»,- ասաց նա:

Կ. Գրիգորյանը նշեց, որ եթե գործը գնա Եվրադատարան, ամեն ինչ իրենց օգտին է լինելու, պետությունը ստիպված է լինելու երկարաձգել պարտքի մարման ժամկետները, աճուրդային փուլերը հայտարարել առոչինչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ