17:00 , 12 հուլիս, 2014
Բրազիլիա-Գերմանիա հանդիպումից հետո բրազիլացի այս երկրպագուին աշխարհում արդեն շատերը գիտեն ու բոլորին էլ հուզել էր գավաթի պատճենը գրկած տղամարդու լուսանկարը, ով Բրազիլիայի հավաքականի պարտվելուց հետո չէր կարողացել զսպել արցունքները:
Նրա անունը Կլովիս Ակոստա Ֆերնանդես է, 59 տարեկան է։ Դեռ 1970-ին, երբ առաջին անգամ տեսավ ԱԱ-ն հեռուստացույցով, սկսեց երազել առաջնությանը ներկա գտնվելու մասին, ու այդ երազանքն արդեն 1990-ին իրականացավ։ Մեկ ամիս շարունակ Իտալիայում ապրելու համար Կլովիսը, ով Բրազիլիայում պիցցերիա ուներ, ընդունվեց աշխատելու, բայց արդեն իտալական պիցցերիայում։
1994-ի ԱՄՆ-ում անցնող առաջնությանը մեկնեց որդու հետ, որտեղ իր հավաքականը նվաճեց գավաթը։ «Երկրպագուի իր կյանքի» ընթացքում Կլովիսը մասնակցել է Բրազիլիայի հավաքականի 150 հանդիպմանը՝ լինելով 60 երկրում։ Նա ներկա է եղել աշխարհի 6 առաջնությանը, ու ասում է՝ պատրաստ է միշտ գնալ իր սիրելի հավաքականի հետևից․․․