7 օր առաջնագծում


14:14 , 12 հուլիս, 2014

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հուլիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողություններ ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն