Փաստինֆո. Կինը հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում. վիճակը ծայրահեղ ծանր է


12:54 , 12 հուլիս, 2014

Pastinfo.am-ը գրում է.

Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորում ստացած կինը գտնվում է Կենտրոնական կլինիկական հոսպիտալում: Կինը հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում. գնդակը մի կողմից մտել է և մյուս կողմից դուրս եկել:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը՝ հավելելով, որ կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ