Դոնբասում 1 օրում ոչնչացվել են 1000 անջատողականներ. ուժայիններ


09:00 , 12 հուլիս, 2014

slavansk_14046445261in.am-ը գրում է.

Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 11-ին 5 ավիահարված են հասցրել Լուգանսկի և Դոնեցկի մարզերում անջատողականների տեղակայման վայրերին: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ուժային գործողության տեղեկատվական խմբի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովին:

«Գոլմովսկի բնակավայրի շրջանում ոչնչացվել է գրոհայինների բազային ճամբար, իսկ Պերևալսկ քաղաքի շրջանում՝ հենակետ՝ 2 տանկերով, 10 զրահապատ մեքենաներով, 15 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Ոչնչացվել է մոտ 500 գրոհային: Ձերժինսկ քաղաք շրջանում ոչնչացվել է գրոհայինների հզոր բազա: Նախնական գնահատականով՝ այնտեղ ոչնչացվել է մինչև 500 գրոհային: Վնասվել են երկու զրահակիրներ»,- գրել է Սելեզնյովն իր ֆեյսբուքյան էջում: